Հայկական Picsart-ը՝ Forbes-ի արհեստական բանականության 14 «ապշեցուցիչ գործիքների» շարքում

Հայկական Picsart-ը՝ Forbes-ի արհեստական բանականության 14 «ապշեցուցիչ գործիքների» շարքում

PanARMENIAN.Net - Հայկական Picsart-ն ընդգրկվել է Forbes-ի արհեստական բանականության 14 «ապշեցուցիչ գործիքների» շարքում, որոնք դուրս են ChatGPT շրջանակից։

«Picsart-ը տեքստը պատկերների վերածելու հարթակ է՝ պատկերների խմբագրման գործիքների ամբողջական հավաքածուով, որը թույլ է տալիս բառերը վերածել արվեստի ստեղծագործության, այնուհետև կարգաբերել արդյունքները՝ ստանալու համար անհրաժեշտ պատկերները»,- ասվում է հոդվածում։

Ավելի վաղ Forbes պարբերականը ներկայացրել է արհեստական բանականության 14 խելահեղ գործիք, որոնց շարքում տեղ էին գտել հայկական Krisp-ն ու Podcastle-ը։ Podcastle-ն ու Krisp-ը ընդգրկվել են այս վարկանիշում ChatGPT-ի, Dall-E 2-ի, Stable Diffusion 2-ի և այլ հանրահայտ գեներատիվ արհեստական բանականության գործիքների հետ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---