Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից 4-ը չի մասնակցի Կիպրոսի հետ խաղին

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից 4-ը չի մասնակցի Կիպրոսի հետ խաղին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից 4-ը մարտի 28-ին չի մասնակցի Կիպրոսի թիմի հետ ընկերական հանդիպմանը, որը կկայանա, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Նշվում է, որ Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Էդգար Բաբայանը, համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ և չեն մասնակցի Հայաստան - Կիպրոս հանդիպմանը։ Հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով լքել է նաև Անդրե Չալըշըրը։

Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի հավաքականի դեմ խաղում։

Մարտի 25-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանը սեփական դաշտում պարտվել է Թուրքիային և 1։2 հաշվով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---