Մարտի 30-31-ի գիշերը 5-7 աստիճանով կցրտի, ցերեկը` 15-19 աստիճանով

Մարտի 30-31-ի գիշերը 5-7 աստիճանով կցրտի, ցերեկը` 15-19 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 27-ի ցերեկը և 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 3-6 մ/վ, մարտի 29-30-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ցերեկը` 15-19 աստիճանով։

Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -1․․․-9 աստիճան։

Երևանում մարտի 27-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է, մարտի 29-ի երեկոյան՝ հնարավոր է անձրև և ամպրոպ։ Մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։

Մարտի 31-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +7 աստիճան, ապրիլի 1-ին՝ +9-ը, իսկ լույս 1-ի գիշերը՝ -1 աստիճան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---