Բռնցքամարտիկ Իսրայելյան. Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և մեկնում այլ երկիր

Բռնցքամարտիկ Իսրայելյան. Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և մեկնում այլ երկիր

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և հանդես է գալու այլ երկրից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր էնտեղից մենամարտեմ, հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը»,-գրել է նա։

Բռնցքամարտիկը նշել է, որ 2022-ին նա դարձել է աշխարհի չեմպիոն և Եվրոպայի չեմպիոն, բայց ոչինչ չի ստացել իր տիտղոսների համար։

«Իմ սիրելի Հայ Ազգ ուզում եմ ձեզ տեղեկացնել կրկին անգամ․․Ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, 13 տարի բռնցքամարտում Հայաստանի Հանրապետությունն Աշխարհի չեմպիոն չի ունեցել, իսկ ես 13 տարի դադարից հետո դարձա Աշխարհի չեմպիոն և մեկ տարվա մեջ դարձա նաև Եվրոպայի չեմպիոն․․․մինչ այսօր ինձ ոչ մի բան չէն արել իմ տիտղոսների համար»,-գրել է նա։

Մարզիկը նաև գրել է, որ որը միշտ ուզել է ՀՀ դրոշը բարցրացնել օրհներգը հնչեցնել։

«Ուղղակի եսել եմ մարդ ու պետք չի էտպես անել հայ ազգի չեմպիոնի հանդեպ, սա բռնցքամարտ է ոչ թե պար»,-գրել է ն։

Իսրայելյանը 2022-ի դեկտեմբերին ևս գրել էր, որ եթե չի գնահատվում, այլ երկրի դրոշ կբարձրացնի։ Դրանից հետո նրան ընդունեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հայտարարվեց, որ աշխարհի երիտասարդական առաջնության 2022-ի հաղթող 18-ամյա բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը կպարգևատրվի 1․5 մլն դրամով, ևս 800,000 դրամ պարգևատրում կստանա որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող:

Իսրայելյանը 2022-ինոյեմբերին էր հաղթող ճանաչվել Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում անցկացված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, իսկ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալը նվաճել էր 2022 թվականի ապրիլին՝ Բուլղարիայում անցկացված մրցաշարում ճանաչվելով հաղթող:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---