Մեքենայի վարորդը թմրամիջոցներ էր տեղադրել

Մեքենայի վարորդը թմրամիջոցներ էր տեղադրել

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արին-Բերդի 5-րդ նրբանցքով երթևեկում է մի մեքենա, որի վարորդը թմրամիջոցներ է տեղադրում։ Իրավապահները ճշտել են ստացված տվյալները և շարժվել այդ ուղղությամբ։

Նրանք հենց Արին-Բերդի 5-րդ նրբանցքում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 26 և 32 տարեկան երկու երևանցու։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով շոկո, մեթամֆետամին ու մարիխուանա թմրամիջոցների նմանվող զանգվածներ, ինչպես նաև թմրամիջոց մանրացնելու համար նախատեսված սարք։ 26-ամյա վարորդի հայտնածով՝ թմրամիջոցները ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։

Նախաձեռնվել է քրեկան վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---