Բայդենը՝ Ալիևին․ Վերահաստատում ենք աջակցությունն Ադրբեջանի և ՀՀ միջև կայուն խաղաղության հաստատմանը

Բայդենը՝ Ալիևին․ Վերահաստատում ենք աջակցությունն Ադրբեջանի և ՀՀ միջև կայուն խաղաղության հաստատմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը Նովրուզի տոնի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած ուղերձում վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունն Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։

«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը, որը կնպաստի Հարավային Կովկասում գալիք սերունդների անվտանգությանն ու բարգավաճմանը»,- ասվում է ուղերձում, գրում է APA-ն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին, Բաքվի աճող ագրեսիվ հռետորաբանությանը, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմների գործարկմանը վերաբերող հարցերին, ասել է, որ ուզում է հետևյալ ուղերձը հղել բոլորին և միջազգային հանրությանը. խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա:

Նա նշել է, որ Ալիևը մարտի 18-ին ունեցած ելույթում բացահայտ, բառացի ասել է, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Բաքվի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա բառացի մեջբերում է Ադրբեջանի նախագահի խոսքից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---