ԱՄՆ-ը ողջունում է հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի եւ Թուրքիայի հայտարարությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը ողջունում է հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի եւ Թուրքիայի հայտարարությունը: Ինչպես PanARMENIAN.Net -ին հաղորդեցին ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայությունից, այդ մասին նշվում է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ: Վերջինում նշվում է, որ երկար տարիների ընթացքում Վաշինգտոնը պահպանել է այնպիսի դիրքորոշում, համաձայն որի «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների ընդունելի ժամանակահատվածում»: «Մենք Երեւանին եւ Անկարային կոչ ենք անում գործել ձեռքբերված պայմանավորվածության եւ ճանապարհային քարտեզի շրջանակներում: Մենք հույսեր ենք կապում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկու պետությունների հետ համագործակցության առնչությամբ, ինչը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատման», - նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ:



2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանն ու Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ բարիդրացիական ոգով ու փոխադարձ հարգանքով դրանց զարգացման նպատակով` դրանով նպաստելով ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Այդ մասին նշվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:



Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---