Երևանը 21-րդն է աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում

Երևանը 21-րդն է աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում

PanARMENIAN.Net - Երևանն աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում 21-րդ հորիզոնականում է։ Տեղեկությունը հայտնում է Ranking Royals–ը:

Հայաստանի մայրաքաղաքն անվտանգության մակարդակով զգալիորեն առաջ է Հարավային Կովկասի երկրների մյուս քաղաքներից։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն հայտնվել է 85-րդ հորիզոնականում, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին զբաղեցրել է 44-րդ տեղը, գրում է Sputnik Արմենիան։

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են հանցավորության մակարդակը, գիշերային ու ցերեկային ժամերին փողոցների անվտանգությունը, կողոպուտների և ավտոմեքենաների առևանգումների քանակը, ռասիզմի դրսևորումները, թմրանյութեր օգտագործող մարդկանց թիվը և մի շարք այլ գործոններ:

Աշխարհի ամենաանվտանգ քաղաքն է ճանաչվել ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբին, որին հաջորդում է Դոհան, եռյակը եզրափակում է Էմիրություններում գտնվող Աջման փոքր քաղաքը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---