«Նոր Զովքի» գործով մեղադրյալներից Սարգսյանը կմնա կալանքի տակ

«Նոր Զովքի» գործով մեղադրյալներից Սարգսյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում չարաշահումների գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այդ մասին հայտնել են ԲԴԽ-ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք։ Դատարանը մարտի 27-ի որոշմամբ մերժել է այն և դատական ակտը թողել է անփոփոխ։

Սարգսյանը «Նոր Զովքին» տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատերն է։

«Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջը և երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային աջակցություն ցուցաբերած ՍՊԸ սեփականատիրոջը՝ նշված հանցավոր արարքների կատարմանն օժանդակելու համար։ Մեղադրանքը ներկայացվել է «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքի առթիվ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---