Creditmarket.am. Վարկերի համեմատման հարթակ, որը կօգնի ֆինանսական ճիշտ որոշումներ կայացնել

Creditmarket.am. Վարկերի համեմատման հարթակ, որը կօգնի ֆինանսական ճիշտ որոշումներ կայացնել

PanARMENIAN.Net - Creditmarket.am-ը վարկերի համեմատման նոր հարմարավետ հարթակ է, որն օգտատերերին օգնում է վայրկյանների ընթացքում կայացնել ֆինանսական ճիշտ որոշումներ։

Այստեղ ցանկացած օգտատիրոջ համար շատ պարզ ներկայացված են ֆինանսական շուկայում առկա վարկային պրոդուկտները: Հարթակի օգնությամբ անգամ տնտեսական խորը գիտելիքներ չունեցող քաղաքացիները կարող են հեշտությամբ կողմնորոշվել, թե ուր արժե դիմել ցանկացած տեսակի վարկ ստանալու համար:

Հարթակ այցելելով, օգտատերը պարզապես պետք է ընտրի իրեն անհրաժեշտ վարկատեսակը, գումարի չափը, մարման ժամկետն ու ևս մի քանի պարամետր, և Creditmarket.am-ի հաշվիչը, վայրկյանների ընթացքում շուկայում եղած առաջարկները համեմատելով, կառաջարկի ամենաշահավետ պայմաններով տարբերակները: Արդյունքում օգտատերը կարող է արագ կողմնորոշվել՝ ուր դիմել, մինչև բանկ այցելելը։

Հարթակում նաև վարկերի համեմատության հնարավորություն կա. ընտրելով մինչև 4 վարկատեսակ, կարող եք համեմատել դրանք տարբեր չափորոշիչներով՝ հասկանալու համար, թէ որ առաջարկն է ամենաշահավետը հենց ձեզ համար և ինչ առավելություններ ունի տվյալ վարկատեսակը։

Բացի այդ, որոշումը կայացնելուց ու բանկն ընտրելուց հետո հայտը կարելի է միանգամից ուղարկել առցանց տարբերակով անմիջապես Creditmarket.am-ից, ինչից հետո տվյալ բանկի աշխատակիցները կկապվեն ձեզ հետ՝ հետագա ընթացքը մանրամասնելու:

Մեկնարկի պահին հարթակում ներկայացված են ֆիզիկական անձանց տրամադրվող՝ ՀՀ-ում գործող բոլոր բանկերի վարկային առաջարկները՝ լինի դա սպառողական, գյուղատնտեսական, ուսման թե հիփոթեք:

Այս պահին հարթակը գործում է բետա-տարբերակով, և առաջիկայում այն կհամալրվի ինչպես ՈւՎԿ-ների (Ունիվերսալ վարկային կազմակերպություններ) առաջարկներով, այնպես էլ այլ վարկատեսակներով:

Հետևել Creditmarket.am-ի բոլոր թարմացումներին կարելի է հարթակի պաշտոնական ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---