Երեւանին հաջողվեց տարանջատել ղարաբաղյան խնդիրը հայ-թուրքական հարաբերություններից

PanARMENIAN.Net - Ցանկացած առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում կարելի է ողջունել եւ ճանապարհային քարտեզի ստորագրումը վկայում է այն մասին, որ հայկական կողմին հաջողվեց տարանջատել ղարաբաղյան խնդիրը հայ-թուրքական հարաբերություններից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:



Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունները կարող են առաջընթաց առաջացնել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Կարեւորն այժմ քայլերի հաջորդականության ճշտումն է: Ես չեմ կարծում, թե հայկական կողմը պարտվել է, նույնիսկ հակառակը: Ես հիմքեր չունեմ մտածելու, որ մեր առջեւ այնպիսի պահանջներ են դրել, որոնք մենք չենք կարող կատարել: Կարող եմ ենթադրել, որ Հայաստանը զիջել է Ցեղասպանության հարցում, այսինքն համաձայնվել է, որ չի խոսելու այդ մասին միջազգային մակարդակով: Սակայն սա միայն իմ առաջարկն է»,-ասել է Գրիգորյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---