ՀՀԿ-ն՝ Հռոմի ստատուտի մասին․ Իշխանությունների այս որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է

ՀՀԿ-ն՝ Հռոմի ստատուտի մասին․  Իշխանությունների այս որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է

PanARMENIAN.Net - ՀՀԿ Գործադիր մարմինը, անդրադառնալով ՍԴ որոշմանը, որի համաձայն Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի օրենսդրությանը, ՀՀ իշխանությունների այդ որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է անվանել։

Հայտարարության մեջ ասվում է, որ դա հղի է անկախատեսելի հետևանքներով։

«Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով:

Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է և բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում:

Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար:

Միաժամանակ հարկ է նաև արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, որը 2020 թ. Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում ապօրինի կազմ ունի, բացահատորեն վերազանցել է իր լիազորությունները և կայացրել ակնհայտ ապօրինի որոշում:

Թե Սահմանադրությամբ, թե Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքով ՍԴ-ն իրավասու չէր քննության ընդունել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գործը, այն պարագայում, երբ նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռևս 2004 թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է` քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն, ապա իրավական առումով Միջազգային քրեական դատարանի անդամակցության խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո։

ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրի վրա հղումով, հայտարարել է, որ Մոսկվան միանգամայն անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը՝ ՌԴ ղեկավարի դեմ իրավաբանական ուժ չունեցող «օրդերների» ընդունման ֆոնին։

ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---