«Ռոսսելխոզնադզորը» կքննարկի ՀՀ-ից կաթնամթերքի ներմուծումը սահմանափակելու հարցը

«Ռոսսելխոզնադզորը» կքննարկի ՀՀ-ից կաթնամթերքի ներմուծումը սահմանափակելու հարցը

PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորը» կքննարկի ՀՀ-ից կաթնամթերքի ներմուծումը սահմանափակելու հարցը՝ «հայկական կողմի վատ վերահսկման և սահմանափակող միջոցների խախտման պատճառով»։ Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, ըստ հայկական կողմից ստացված տեղեկատվության, ՀՀ կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններն Իրանում արտադրված հումք են օգտագործում, որի մասով «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կրառում։

«Ռոսսելխոզնադզորը» ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առաջարկել է մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնային արտադրանքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքում կուսումնասիրվի ՀՀ–ի բոլոր կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ որ 2023-ի մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից իրականացրած տեսչական ստուգումների ընթացքում հաստատվել է հայկական արտադրողների կողմից իրանական ձեռնարկությունների հումքն օգտագործելու փաստը, որոնք ՌԴ մատակարարելու իրավունք չունեն։

«Բացահայտված խախտումները վկայում են նաև կաթնամթերքի վերամշակման գործունեության նկատմամբ պետական անասնաբուժական ծառայության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության մասին, որի արդյունքում աճում է ՌԴ անորակ և վտանգավոր արտադրանք ներմուծելու վտանգը»,-ասվում է հայտարարության մեջ։

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ անասնաբուժական ծառայություն` խնդրելով կասեցնել ՌԴ կաթնամթերքի արտահանման թույլտվությունը տեսչական ստուգումներ անցած երկու ձեռնարկությունից, ինչպես նաև տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ–ում գործող անասնաբուժական օրենսդրությունը խախտելու անթույլատրելիության մասին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---