ՀՀ-ում միջազգային փրկարարական դաշտային վարժանք կանցկացվի29 մարտի 2023 - 19:09 AMT PanARMENIAN.Net - 2023-ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի փրկարարական դաշտային վարժանք, որին կմասնակցեն «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմեր Հայաստանից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Հունաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Վրաստանից: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Վարժանքը կանցկացվի «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում։ Մարտի 29-31-ը Երևանում անցկացվում է վարժանքի պլանավորման հիմնական համաժողովը, որին մասնակցում են Եվրոպական միության ներկայացուցիչները, փորձագետներ Հայաստանից, Հունաստանից, Կիպրոսից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից: Մայիսին կանցկացվի նույն թեմայով հրամանատարաշտաբային վարժանք, իսկ հուլիսին՝ դաշտային վարժանքի պլանավորման վերջին համաժողովը: Ըստ սցենարի, Հայաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, ինչին հաջորդել են բարդ արտակարգ իրավիճակներ: Հայաստանը օգնության խնդրանքով դիմում է միջազգային կազմակերպություններին: Ակտիվանում է Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու աղետի գոտում հայտնված բնակչությանը: Վարժանքի նպատակն է աղետյալ երկրում աշխատող տարբեր երկրների փրկարարական թիմերի գործողությունների համակցման և համագործակցության մեխանիզմների ամրապնդումը: Հայաստանի փրկարարները միջազգային վարժանքների կազմակերպման և մասնակցության հարուստ փորձ ունեն: 2010 թվականին EADRCC-ի դաշտային վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկրի փրկարարական թիմ: Սկսած 2000 թվականից Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնը» (Euro-Atlantic Disaster Response Coordination Centre՝ EADRCC) տարբեր երկրներում կազմակերպում է տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքներ: Հայաստանի փրկարարները մասնակցել են այս վարժանքներին. 2011-ին՝ Մոլդովայում, 2012-ին՝ Վրաստանում, 2015-ին՝ Ուկրաինայում, 2016-ին՝ Մոնտենեգրոյում, 2017-ին՝ Բոսնիա-Հերցոգովինայում, 2018-ին՝ Սերբիայում, 2021-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայում և այլն: Փետրվարին հայկական քաղաքային որոնողափրկարարական երկու թիմ մասնակցեց Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած տարածքներում որոնողափրկարարական աշխատանքներին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |