Porsche-ն ներկայացնում է նորարարական էկրանով և կառավարման հայեցակարգով իր նոր Cayenne-ը

Porsche-ն ներկայացնում է նորարարական էկրանով և կառավարման հայեցակարգով իր նոր Cayenne-ը

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Չինաստանի Auto Shanghai ցուցահանդեսի շրջանակում աշխարհին կներկայացվի նորարարական էկրանով (display) և կառավարման հայեցակարգով նոր Porsche Cayenne-ը։ Porsche Driver Experience-ն առանձնանում է ամբողջովին թվային էկրանով, ունիվերսալ անհատականացմամբ և ինտուիտիվ կառավարմամբ: Կառավարման ամենակարևորտարրերը խմբավորված են ղեկի շուրջ:

Դե լյուքս խցիկը Taycan-ի տարրերից ունի և առաջին անգամ փոխանցում է դրանք Porsche-ին՝ ներքին այրման շարժիչով: Այն ներառում է ցուցիչների թվային վահանակ՝ կոր դիզայնով, էկրանի փոփոխվող տարբերակներով, ձևափոխված կենտրոնական կոնսոլով (centre console) և վերջին սերնդի ղեկով:

Փոխանցման տուփի ավտոմատ սելեկտորն այժմ տեղակայված է ղեկից աջ՝ տեղ բացելով կենտրոնական կոնսոլի վրա մեծ օդորակչի կառավարմանը: Ուղևորների համար նախատեսված լրացուցիչ էկրան կա: Միացման օպտիմիզացված գործառույթները լրացնում են նոր ինտերիերը:

Cayenne-ի վարորդակենտրոն և ինտերակտիվ նոր խցիկը

Նոր Porsche Cayenne-ում ինչպես վարորդը, այնպես էլ ուղևորները կզգան բոլորովին նոր խցիկը: Այն առավել կենտրոնացած է վարորդի վրա և ինտերակտիվ նոր տարրեր ունի: Ցուցիչների վահանակն այժմ ամբողջությամբ թվային է, առանձին 12.6-դյույմանոց կոր էկրանով:

Նոր Porsche Driver Experience-ի հիմնական առանձնահատկությունը թվային և անալոգային տարրերի միջև ճիշտ հավասարակշռությունն է: Մեքենան վարելու համար անհրաժեշտ կառավարման բոլոր էլեմենտները խմբավորված են անմիջապես ղեկի շուրջ: Porsche-ի շարժիչի գործարկման նոր կոճակը սովորաբար ղեկից ձախ է: Փոխանցման տուփի սելեկտորն այժմ գտնվում է ղեկից աջ՝ ցուցիչների վահանակի և կենտրոնական էկրանի միջև: Սա կենտրոնական կոնսոլի վրա տեղ է ազատել նոր, մեծ օդորակչի կառավարման վահանակի համար, որը կառավարման անալոգային տարրեր ունի և ավելի շատ պահուստային տարածք է ապահովում: Porsche-ն նոր Cayenne-ին տեղադրել է նաև ամբողջությամբ վերափոխված՝ վարորդի աջակցության համակարգերի կառավարման լծակ:

Նոր բազմաֆունկցիոնալ սպորտային ղեկը 911 մոդելից է. այն նախորդ մոդելի համեմատ ամբողջությամբ վերափոխվել է՝ ստանալով բարձրորակ, ժամանակակից և սպորտային դիզայն։ Այժմ Normal, Offroad, Sport և Sport Plus ռեժիմներն ընտրելու կոճակը գտնվում է ղեկ վրա: Գործառույթների և վահանակի դիզայնի ընտրության նոր անջատիչը նույնպես ղեկին է:

Կենտրոնական կոնսոլի վրա տեղադրված օդորակման նոր կառավարման վահանակն իր ապակե մակերեսով և սև դիզայնով հատկապես բարձրորակ տեսք ունի: Օդորակման կարգավորումներն արագ կատարվում են հստակ գծված կառավարման մակերեսի վրա:

12.3-դյույմանոց կենտրոնական էկրանը Porsche Communication Management (PCM) կառավարման կենտրոնն է: Ինչպես նախկինում, վարորդը կարող է գործարկել վարելու և հարմարավետության բազմաթիվ գործառույթները, ինչպես նաև ստանդարտ առցանց նավիգացիոն և մուլտիմեդիա համակարգերը: Porsche Cayenne-ի բոլորովին նոր առանձնահատկությունն ուղևորների համար ընտրովի ինտեգրված 10.9-դյույմանոց էկրանն է: Լրացուցիչ սենսորային էկրանը թույլ է տալիս առջևի ուղևորին թեթևացնել վարորդի ծանրաբեռնվածությունը, օրինակ՝ նավիգացիան կառավարելու միջոցով կամ ընտրելով մեդիա ծառայություն: Հատուկ թաղանթը թույլ չի տալիս վարորդի նստատեղից տեսնել էկրանը, ինչը նշանակում է, որ տեսանյութերը կարող են հեռարձակվել ուղևորի էկրանին՝ առանց վարորդի ուշադրությունը շեղելու:

Շքեղ, սպորտային զգացողություն

Porsche Cayenne-ն իր սեգմենտի ամենասպորտային մեքենան է, ինչը նաև զգացվում է ինտերիերից: Սպորտային միջավայրը համակցված է դինամիկ ֆունկցիոնալության, շքեղ հարմարավետության և Cayenne-ի տիպիկ դիզայնի առանձնահատկությունների հետ: Porsche-ն նոր Cayenne-ի կառավարման կոնցեպտը ներկայացնում է թարմ դիզայնով՝ ընդգծելով լայնությունը: Ամբողջովին վերափոխվել են ցուցիչների վահանակը, կենտրոնական կոնսոլը և դռան ներսի վերին մասը։ Վահանակի ընդգծված հորիզոնական շեշտադրումն ինտերիերին ավելի լայն տեսք է տալիս:

Կապի ընդլայնված հնարավորություններ

Նոր Cayenne-ում Porsche-ն էլ ավելի է բարելավել կապի հնարավորությունները: Սմարթֆոնը պահելու համար հովացվող հատվածը, անլար լիցքավորման գործառույթով, մտնում է մեքենայի ստանդարտ կոմպլեկտավորման մեջ: Հովացումը թույլ է տալիս օպտիմալացնել լիցքավորման հզորությունը մինչև 15 վտ: Առցանց ծառայությունների ընդլայնված ինտեգրումը փոխգործակցության նոր ուղիներ է ապահովում, ինչպես, օրինակ, Siri ձայնային օգնականի կիրառումը մեքենայի գործառույթները գործարկելու համար: Նորույթ են նաև երկու USB-C պորտերն առջևի պահեստային խցիկում, ու ևս երկու USB-C պորտ՝ կենտրոնական կոնսոլի հետնամասում: Բոլոր USB պորտերն ապահովում են արագ լիցքավորում: Առջևիները նաև սմարթֆոնը միացնում են Porsche Communication Management-ին (PCM): Սմարթֆոնի և մեքենայի միջև կապն ապահովելու համար ընդամենը պետք է սկանավորել PCM-ի վրա ցուցադրված QR կոդը: Դրանից հետո միացման բազմաթիվ գործառույթներ, այդ թվում՝ Apple CarPlay և Android Auto, ինչպես նաև ինտեգրված հավելվածներ, ինչպիսիք են Spotify և Apple Music, դառնում են հասանելի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---