Ռուբեն Վարդանյանը կխոսի առաջիկա քայլերի մասին

Ռուբեն Վարդանյանը կխոսի առաջիկա քայլերի մասին

PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բազմաթիվ հարցեր է ստանում իր գործունեության, առաջիկա քայլերի, առկա մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ իր մոտեցումների մասին, որոնց հնարավորություն չի ունենում առանձին անդրադառնալու:

Նա նշել է, որ առաջիկա քայլերի մասին կխոսի ֆեյսբուքյան եթերում և կպատասխանի ամենահրատապ հարցերին։

«Հարցազրույցների ձևաչափից բացի որոշեցի ձեզ հետ երկխոսության պահպանման և հետադարձ կապի համար ավելի դինամիկ տարբերակ գտնել՝ օգտագործելով սոցիալական մեդիայի հնարավորությունները:

Այս գրառման մեկնաբանություններում այսօր՝ մինչև օրվա ավարտը, կարող եք թողնել ձեզ մտահոգող բոլոր հարցերը: Ամենակարևոր կամ ամենահրատապ 3 հարցերին կպատասխանեմ այս շաբաթ՝ վիդեո ձևաչափով»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---