Զախարովա․ ՌԴ-ն հուսով է, որ Հռոմի ստատուտի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում դաշնակցային հանգուցալուծում կստանա

Զախարովա․ ՌԴ-ն հուսով է, որ Հռոմի ստատուտի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում դաշնակցային հանգուցալուծում կստանա

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ, հույս է հայտնել, որ հարցը դաշնակիցներին համահունչ հանգուցալուծում կստանա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այդ թեման քննարկումների առարկա է հանդիսանում բարձր մակարդակի հանդիպումներում ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում։ Այդ շփումների մանրամասները հրապարակելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Անշուշտ, ենթադրում ենք, որ հարցը կկարգավորվի դաշնակցային և ընդունելի ձևով»,-ասել է նա։

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։

Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 1998-ին՝ Հռոմի ստատուտի հիման վրա։ Այն չի հանդիսանում ՄԱԿ-ի մաս և հաշվետու է այն երկրներին, որոնք վավերացրել են ստատուտը։ ՌԴ-ն ստորագրել է փաստաթուղթը, սակայն չի վավերացրել, ԱՄՆ-ն ստորագրել է, հետո է հետ է կանչել ստորագրությունը, Չինաստանը չի ստորագրել։ 2016-ին կարգադրություն է ստորագրել, որով ՌԴ-ն չի դառնա Միջազգային քրեական դատարանի անդամ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---