ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Իրավիճակը ՀՀ-Ադրբեջան սահմանին կարող է ապակայունանալ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Իրավիճակը ՀՀ-Ադրբեջան սահմանին կարող է ապակայունանալ

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ իրավիճակը ՀՀ-Ադրբեջան սահմանին կարող է լրջորեն ապակայունանալ։ Այդ մասին նա ասել է ՀԱՊԿ քարտուղարությունում՝ ամփոփելով կազմակերպության շտաբում ընդլայնված խորհրդակցության արդյունքները։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում հղի է լուրջ ապակայունացմամբ։ Պահպանվում են ռիսկերը՝ կապված իրավիճակի հետ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին»,-ասել են քարտուղարությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Տասմագամբետովը նշել է, որ լարվածությունը ՀՀ և Ադրբեջանի միջև պահպանվում է որպես «բազմամյա հակասությունների հետևանք»։

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 30-ի նիստում, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին բարձունքներ գրավելու մասին, հայտարարել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա նշել էր, որ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---