IDBank-ը՝ Toon Expo 2023-ում․ Քո նոր տուն տանող ամենակարճ ճանապարհը31 մարտի 2023 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ն անցկացվում է մեծ ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ մեկ հարթակում հատուկ առաջարկներով և զեղչերով հանդես են գալիս կառուցապատող խոշոր ընկերությունները, անշարժ գույքի գործակալությունները, բանկերը, նախագծող և վերանորոգող ընկերությունները, դիզայնի մասնագիտացված ընկերությունները և ոչ միայն։ IDBank-ը ևս մասնակցում է Toon Expo 2023 ցուցահանդեսին, այս անգամ՝ «Քո նոր տուն տանող ճանապարհը» կարգախոսի ներքո։ IDBank-ը ցուցահանդեսին ներկայացված է առանձին հարմարավետ տաղավարով, որտեղ Բանկի աշխատակիցները պատրաստ են հաճախորդներին ներկայացնել հիփոթեքային վարկերի պայմանները, առաջարկել համագործակցող կառուցապատողներից ամենահամապատասխանը, ինչպես նաև օգնել գլուխ հանել հիփոթեքի ձևակերպման ամբողջ ընթացքից։ IDBank-ի վաճառքների վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ սկսած 8% անվանական տոկոսադրույքից։ Բացառիկ պայմաններ են գործում հատկապես IDhome փաթեթի շրջանակում։ «Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում մեր յուրաքանչյուր հաճախորդի, բայց մի բան ընդհանուր է բոլորի համար․ IDBank-ի միջոցով հիփոթեքային վարկ վերցնելու դեպքում մեր հաճախորդներն իրենց ապահով կզգան․ Բանկը համագործակցող կառուցապատող ընկերությունների հետ միասին բացառիկ պայման է առաջարկում իր հաճախորդներին․ վարկի գումարը կառուցապատողին է փոխանցվում միայն բնակարանի վերջնական սեփականության վկայականի առկայության դեպքում, իսկ մինչ այդ վարկի ամբողջ գումարը սառեցվում է։ Այս դեպքում մեր հաճախորդները էական նվազեցնում են ռիսկերը չկառուցված շենքերում բնակարան ձեռք բերելիս, անգամ այն պարագայում, երբ շինարարությունն ինչ-ինչ պատճառներով կանգ առնի կամ ընդհանրապես տեղի չունենա։», - նշել է Արթուր Քոչարյանը։ Idhome փաթեթով բնակարան ձեռք բերելիս կարելի է ստանալ մինչև 10 մլն դրամ Rocket Line սահմանաչափ, մինչև 5 մլն դրամ վարկային գիծ, անվճար Visa Platinum քարտ, 0.5%-ով ավելի շահութաբեր խնայողական հաշիվներ և շատ ավելին։ Սպասում ենք Ձեզ մեր տաղավարում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |