ՀՀ-ում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար

ՀՀ-ում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է:

Սյունիքի մարզի ճանապարհները և Սարավան-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում, Վեդի քաղաքում, Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---