Երևանի շատրվանները կմիացնեն մայիսի 1-ին![]() 1 ապրիլի 2023 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Երևանյան ջրային կառույցների՝ շատրվանների ու ջրավազանների, տարեշրջանի մեկնարկը տրվելու է մայիսի 1-ին։ Նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են։ Քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ մասնագետները քաղաքի տարբեր հատվածներում ստուգում են շատրվանների ու նմանատիպ կառույցների էլեկտրասնուցումը, փորձարկում ջրասնուցման և ջրահեռացման համակարգերը, ջրամղիչ հանգույցները, նորոգում կամ փոխարինում խողովակաշարեր, սողնակներ, փականներ: Բացի այդ, փոխարինվելու են պոկված սալիկներն ու նորոգվելու են եզրաքարերը, հղկվելու և թարմացվելու են ջրավազանների պատերն ու հատակները: Տարվա ընթացքում արտաքին լուսավորության ցանցով կապահովվեն մինչ օրս չլուսավորված մի շարք ջրավազաններ ու շատրվաններ: 2022թ. մեկնարկած՝ Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածի, «Երևանի 2750-ամյակի», մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքի, Նոր Նորքի գեղարվեստական շատրվանների, «Շողակաթ» հ/ը հարակից և Գ․ Նժդեհի հրապարակի շատրվանների պոմպակայանների վերանորոգումն ավարտվել է, պոմպերը, էլսարքավորումները և սողնակներն ամբողջովին փոխարինվել են նորերով, փորձարկման աշխատանքները ավարտվել են։ «Ջրային Կառույցների» ՓԲ ընկերության կողմից շահագործվելու է 39 ջրային կառույց (29 շատրվան, 8 ջրավազան և ջրամբար)։ Որպես պարտադիր բաղադրիչ՝ շաբաթական մեկ անգամ բոլոր շատրվաններն ու ջրավազանները կդատարկվեն, կմաքրվեն, կլվացվեն և նորից կջրալցվեն։ Պարտադիր բնույթ է կրելու նաև քլորացումը: Մայրաքաղաքի ջրային կառույցները գործելու են 8-10-ժամյա ժամանակացույցով:։ Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը՝ ժ. 8։30-ից՝ 23։00-ն։ Երևանյան ջրային կառույցների՝ շատրվանների ու ջրավազանների, տարեշրջանն ավարտվելու է հոկտեմբերի 31-ին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |