Բաքվում Իսրայելի հետ գործակցությամբ Կիբերանվտանգության կենտրոն է բացվել 1 ապրիլի 2023 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Բաքվում Իսրայելի հետ համագործակցությամբ Կիբերանվտանգության կենտրոն է բացվել: Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը մարտի 31-ին այցելել է կենտրոն, հայտնում է Haqqin.az-ը։ «Այցելեցի Կիբերանվտանգության կենտրոն, որը բացվել է Բաքվում Ադրբեջանի թվային տեխնոլոգիաների նախարարության և Իսրայելի առաջատար Technion տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ»,-նշել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։ Դեսպանը հավելել է, որ կենտրոնը մասնագետներ կպատրաստի իսրայելյան լավագույն փորձի կիրառմամբ։ Մի քանի օր առաջ բացվել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը, արարողությանը մասնակցել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վերջինիս ընդունել են տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի նախագահն ու վարչապետը։ Ընթերցեք նաև․ Haaretz. Իսրայելյան բազայից սպառազինությամբ 92 չվերթ է եղել դեպի Բաքու Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |