Ռուսաստանում շատ կան «վերլուծաբաններ», որոնց գլխավոր նպատակը Ռուսաստնի եւ Հայաստանի միջեւ սեպ խրելն է

PanARMENIAN.Net - «Այժմ Ռուսաստանում շատ կան «վերլուծաբաններ», որոնց գլխավոր նպատակը Ռուսաստնի եւ Հայաստանի միջեւ սեպ խրելն է: Այդ, այսպես կոչված մեկնաբանները, աշխատում են Հայաստանի բացասական իմիջը ստեղծել Ռուսաստանի աչքերում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանց թվին են պատկանում ադրբեջանամետ տրամադրված լրագրողները, ոքվեր փորձում են վարկաբեկել Հայաստանն այն բանի համար, որ վերջինս համաձայնվել է մասնակցել Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին», - PanARMENIAN.Net -ի թղթակցին ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքերով, տվյալ դեպքում Երեւանը պարտավոր չէ հետեւել Մոսկվային, քանի որ չի կարող իրեն թույլ տալգործել Ռուսաստանի օրինակով:



«ՌԴ ղեկավարությունը կայուն եւ դրական վերաբերմունք ունի Ռուսաստանի հանդեպ, ես դա հայտարարում եմ լիակատար պատասխանատվությամբ: Եւ նախագահ Իլհամ Ալիեւի այցը ոչինչ չի փոխել: Պարզապես, Ադրբեջանը կարող է ցանկացած պահի թիկունքով շրջվել դեպի Ռուսաստանը, ինչը ներկայումս անցանկալի է», - ընդգծել է ռուս փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---