Shamshyan.com․ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով 1 ապրիլի 2023 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով, հայտնում է Shamshyan.com-ը։ Մարտի 31-ին ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Crauser մակնիշի 06 LS 600 համարանիշի ավտոմեքենայում զինված քաղաքացի կա։ Ըստ Շամշյանի՝ քանի որ ոստիկանները վստահ էին, որ տեղեկությունը հավաստի է, Կենտրոնականի բաժնի պետի որոշմամբ, «Ապօրինի զենքդ կտրեմ շաքարով» խորագրով օպերացիան մեկնարկել է ժամը 19։10-ին։ Ոստիկանները Խորենացու փողոցի 28 հասցեի մոտ ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Աջափնյակի բնակիչ, 45-ամյա Գևորգ Մանուկյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արսեն Կիրակոսյանին։ Շամշյանի տեղեկություններով, Մանուկյանն գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, իսկ Կիրակոսյանը` վերջինիս վարորդը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |