3 ապրիլի 2023 - 10:31 AMT
Ըմբիշներ Ասլանյանը և Օվասապյանը՝ միջազգային մրցաշարի հաղթողներ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարեն Ասլանյանը և Դավիթ Օվասապյանը դարձել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ, հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

Օրերս հայ հունահռոմեական ոճի պատանի ըմբիշներն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մասնակցել են միջազգային մրցաշարի և մեդալառատ ելույթներ ունեցել, գրում է Factor.am-ը։

Ոսկե մեդալներ են նվաճել նաև 45 կգ Յուրի Մխիթարյանը, 48 կգ Լիպարիտ Մկրտչյանը, 60կգ Սամվել Տերտերյանը, 65 կգ Պետրոս Աշկարյանը և 92 կգ Գրիշա Ոսկանյանը: Արծաթե մեդալներ էին նվաճել Աբգար Պետրոսյանը, Հայկ Քալաջյանը (60 կգ) և Գոռ Խաչատրյանը (71 կգ):

Բրոնզե մեդալներ են նվաճել 55 կգ Յուրիկ Կարապետյանը, 65 կգ Արթուր Ամոյանը և 80 կգ Էրիկ Տեր-Մաթևոսյանը: 51 կգ Սամվել Խաչատրյանն էլ 5-րդն է եղել: