6 ապրիլի 2023 - 18:53 AMT
ՀՀ-ն կմասնակցի ԱՄՆ նախաձեռնած Defender 23 միջազգային զորավարժությանը

Հայաստանը կմասնակցի Եվրոպայում կայանալիք Defender 23 զորավարժությանը, որն անցկացվում է ԱՄՆ նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակյալ Սաբրինա Սինգհը։

Զորավարժությունները կմեկնարկեն ապրիլի 22-ին և կանցնեն Եվրոպայի 10 երկրում։ Ամերիկյան կողմից կմասնակցի ԱՄՆ մոտ 9000 զինծառայող և մոտ 17,000 զինծառայող եվրոպական դաշնակից և գործընկեր 26 երկրից։

Բացի ԱՄՆ-ից և Հայաստանից, զորավարժություններին կմասնակցեն նաև զինվորականներ Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից:

«Այդ ամենամյա զորավաժությունները, որոնք տևում են գրեթե 2 ամիս, նպատակ ունեն ցուցադրելու ԱՄՆ զինված ուժերի՝ արագորեն զորք և տեխնիկա տեղակայելու կարողությունը և օպերատիվ համատեղելիությունը եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ»,-ասել է Սինգհը։