Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը թիկունքից հարված էր հայ հասարակայնությանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Հայաստանի, Թուրքիայի Արտգործնախարարությունները եւ Շվեյցարիայի Արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի հրապարակած հայտարարությունը թիկունքից հարված էր հայ հասարակությանը եւ հայկական լոբբիին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Աբրահամյանը: Նրա կարծիքով, ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ այնքան են ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը, որ պատրաստ են գնալ ցանկացած զիջումների, անգամ հիշողության եւ ավելի քան 1.5 մլն. հայերի զանգվածային ոչնչացման արդարացի ճանաչման գործընթացի ամբողջական կորուստ: «Այս մարդիկ այնքան հեռու են համազգային խնդիրներից եւ գաղափարախոսությունից, որ հանուն որոշ գերտերությունների ուղղակի հրամանների կատարման պատրաստ են ոչնչացնել ցեղասպանության ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում, որը տեւում է արդեն մի քանի տասնամյակ: Հայաստանի ղեկավարությունը փոխանակ ամեն կերպ օտարի Թուրքիային Լեռնային Ղարաբաղի խնդրից, հիմա էլ, ընդունելով այսպես կոչված ճանապարհային քարտեզի պայմանները, սեփական ձեռքերով Անկարային մասնակից է դարձնում բանակցային գործընթացին: Այլ կերպ ասած` Հայաստանը անում է հնարավոր ամեն ինչ, որ իր առաջնային ախոյանի` Ադրբեջանի գործընկերը առավելագույն դեր խաղա ղարաբաղյան հարցի լուծման գործում: Այս երեւույթը ոչ միայն անտրամաբանական է, այլեւ, եթե դիտարկենք պետական շահերի տեսանկյունից, բացահայտ դավաճանական»,- նշել է Աբրահամյանը:



Հայ փորձագետը համոզված է, որ հասարակությունը եւ առողջ քաղաքական ուժերը չպետք է այս գործընթացը թողնեն անպատասխան եւ ջանան բոլոր ուժերով չեզոքացնել կառավարությունում դավաճանաբար տրամադրված ուժերի բոլոր փորձերը` ստորագրել Ղարաբաղի հարցում պարտվողական փաստաթղթեր:



«Հայաստանի ղեկավարությունը մինչ օրս չի գիտակցել մի պարզ ճշմարտություն, համաձայն որի` եթե գերտերությունների համար Ղարաբաղը ընդամենը թեժ գիծ է քարտեզի վրա, իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար` ընդամենը տարածք, որի պատկանելությամբ որոշվում է ազգային վարկանիշը, ապա Հայաստանի եւ հայության համար սա ազգային գաղափարախոսություն է: Այսօր երկրի դավաճանական որոշ շրջաններ ամեն կերպ փորձել եւ փորձում են վարկաբեկել ազատ Արցախի գործոնը հայ հասարակության ուղեղում` հայության ինքնագիտակցության մեջ համընդհանուր ապատիա ստեղծելու նպատակով: Դավաճան շրջանները արդեն փորձում են վարկաբեկել հասարակության արդարացի պահանջը հայերի ցեղասպանության ընդունման համար, հաջորդը Ղարաբաղն է, որը այս ծախու չինովնիկների ընդունմամբ ընդամենը հող է, որը կարելի է փոխել ինչով պատահի, որպեսզի ստանան արտասահմանից իրենց տերերի թույլտվությունը»,- ընդգծել է Էդուարդ Աբրահամյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---