23 ապրիլի 2009 - 22:30 AMT
Տարածաշրջանում շատ հետաքրքիր ու կենդանի խաղ է ընթանում, եւ հայտնի չէ թե ինչ արդյունքով այն կավարտվի
«Արեւմուքտը շեշտակիորեն ներխուժում է Հարավային Կովկասի տարածաշրջան, եւ թվում է, թե չկա այնպիսի մի ուժ, որը կարողանար կագնեցնել նրան: Հայաստանը Ռուսաստանի վերջին եւ հուսալի ֆորպոստն է տարածաշրջանում, եւ սկսել է սիրաշահել Արեւմուտքին: Ուստի այդ իրավիճակում, Ադրբեջանը պետք է ուշադիր հետեւի տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների եւ իր ռազմավարությունն այնպես կառուցի, որպեսզի չոտնահարվեն մեր շահերը: Շատ հետաքրքիր ու կենդանի խաղ է ընթանում, եւ հայտնի չէ թե ինչ արդյունքով այն կավարտվի», - հայտարարել է քաղաքականագետ Զարդուշտ Ալիզադեն:

Քաղաքականագետը չի հավատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը մոտ ապագայում: «Եթե ես նախկինում կարծում էի, որ Մոսկվան կհամաձայնվի հակամարտության կարգավորմանը մեր գազի դիմաց, ապա այժմ ես այդ վստահությունը չունեմ: Մոսկվան երբեք թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, նույնիսկ եթե Ադրբեջանը նրան առաջարկի իր ողջ նավթն ու գազը: Այստեղ խոսքը վերաբերում է նրա հեղինակությանն ու Կովկասում ազդեցությանը, ուստի նա ոչ մի գազի կամ նավթի դիմաց չի համաձայնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», - ընդգծել է Ալիզադեն, գրում է 1news.az-ը: