23 ապրիլի 2009 - 23:28 AMT
Սերգեյ Մարկեդոնով. Հայաստանն ու Թուրքիան երբեք չեն վերականգնի հարաբերությունները
Հայաստանն ու Թուրքիան երբեք չեն վերականգնի հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը : Նրա խոսքերով, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները չեն վերականգնվի երբեք, քանի որ 1915թ. թուրքերը բազմաթիվ հայերի են սպանել եւ բոլորը հիանալի գիտեն այդ մասին:

«Սա անհաշտ պայքար է: Թուրքերի մոտ արյան վրեժ կա, նրանք մահմեդականներ են: Հայերը եւս դա երբեք չեն մոռանա: Նրանք դրանով են դաստիաարակում երիտասարդությանը, որքանով ես տեղյակ եմ»,-հայտարարել է փորձագետը: Մարկեդոնովը գտնում է, որ համատեղ հայտարարությունը զուտ ձեւական մի բան է, հաղորդում է Պոլիտ.ռու-ն: