400 մլն դրամ՝ հուշարձանների վերականգնմանը․ 550 կողոթ հրատապ վերականգնման կարիք ունի14 ապրիլի 2023 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հուշարձանների պահպանության և վերականգնման 2023-ի ծրագրով 400 մլն դրամ է հատկացվել, ինչ աննախադեպ գումար է այս տարի ոլորտի համար՝ 550-ից ավելի հուշարձան հրատապ վերականգնման կարիք ունի։ Այդ մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ Նա նշել է, որ այդ հատկացման շրջանակում կիրականացվեն Այգեշատի Թարգմանչաց, Փարպիի Ծիրանավոր եկեղեցիների վերականգնման, Սանահինի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման, Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հիմնանորոգման, Սյունիքի Տեղ գյուղի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման և նորոգման աշխատանքներ: Հուշարձանների ընտրությունը, ըստ Վանյանի, արվում է՝ առաջնորդվելով պետական ցանկերում ընդգրկված հրատապ վերականգնման կարիք ունեցող և աշխատակիցների մշտադիտարկման արդյունքում արձանագրված փաստերով: Ընտրության մյուս չափանիշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված լինելն է, ինչպիսին է՝ Սանահինը: Պետական առաջնահերթություն է նաև կիսատ մնացած վերականգնումներն ավարտելը և հուշարձաններն ամբողջացնելը, ինչպիսին՝ Այգեշատի Թարգմանչաց եկեղեցին է: 2022 թ. վիճակագրությամբ՝ արձանագրվել է հուշարձանների հետ կապված 74 իրավախախտում, այս տարի՝ 25, որոնք այս կամ այն ձևով վնաս են հասցրել պատմական հուշարձաններին: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ հիմնական հանդիպող խախտումներ են գանձագողությունը և հուշարձանի տարածքում շինարարական աշխատանքները, որոնք համաձայնեցված չեն լիազոր մարմնի հետ։ «Շատերը տեղեկացված չեն, որ այս կամ այն տարածքը կամ շենքը հուշարձան է: Հիմա ակտիվորեն իրականացնում ենք կրթական, ճանաչողական ծրագրեր»,-ասել է նա։ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին մեկ տարում գրանցվել է 40 տոկոս այցելությունների աճ հայաստանցիների շրջանում և 39 տոկոս՝ զբոսաշրջիկների: Արգելոց թանգարաններում նախատեսվում է մոդուլային տեղեկատվական կենտրոնների ներդրում, որոնք կունենան տիպային տեսք: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |