Զախարովա․ Հովհաննիսյանը հենվում է իր իսկ ձևակերպման վրա, կամ նրան սխալ են թարգմանել

Զախարովա․ Հովհաննիսյանը հենվում է իր իսկ ձևակերպման վրա, կամ նրան սխալ են թարգմանել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, որն ասել էր, թե մի քիչ անհասկանալի է, թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանից ինչու է պարզաբանումներ պահանջում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ։

Անդրադառնալով Հովհաննիսյանի հայտարարությանը՝ Զախարովան ասել է․ «Պետք է նշել, որ նա ակնհայտորեն հենվում է իր իսկ հորինած ձևակերպման վրա և ինքն էլ զարմանում, կամ էլ նրան սխալ են թարգմանել»։

ՌԴ ԱԳՆ-ն Տելեգրամի իր ալիքում նաև ներկայացրել է Զախարովայի պատասխանի սղագրությունը ապրիլի 12-ին կայացած ճեպազրույցում։

Հովհաննիսյանն ասել էր․ «ՀՀ-ն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով և ամեն ինչ անում է իր Զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, և այդպես էլ շարունակվելու է։ ՀՀ-ն իր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ շարունակում է ջերմ, բարեկամական ռազմավարական հարաբերությունները։ ՀՀ-ն ջերմ հարաբերությունները շարունակում է նաև այլ երկրների հետ և ամեն ինչ անում է` ի նպաստ ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման»։

Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան պարզաբանում է պահանջել ՀՀ-ից ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության վերաբերյալ։ «Մենք պաշտոնական պարզաբանում ենք պահանջել մեր հայ գործընկերներից ՆԱՏՕ-ի զորավարժություններին նրանց մասնակցության վերաբերյալ։ Մեր արձագանքը կլինի պատասխանը ստանալուն պես»,- ասել է նա՝ հավելելով, որ իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու Երևանի որոշումը ափսոսանք է հարուցում և «չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը»։

Զախարովան հավելել էր, որ ՆԱՏՕ-ն շարունակում է գործընկեր երկրներին իր զորավարժություններում ներգրավելու պրակտիկան և ձգտում է վերաֆորմատավորել այդ պետությունների պաշտպանական համակարգերը՝ ազդեցության լծակներ ստանալ ներքին ու արտաքին գործընթացների վրա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---