Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում մեկնարկած ծանրամարտի ԵԱ-ին

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում մեկնարկած ծանրամարտի ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն, հայտնում է Haqqin.az-ը։

Ապրիլի 14-ի ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ ոճաբան Արամ Նիկոլյանը բեմ է բարձրացել, այրել Ադրբեջանի դրոշն ու հեռացրել այն դահլիճից։ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանություն։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել։ Նիկոլյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական վարույթ չի նախաձեռնվի՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նրանք կվերադառնան Ադրբեջան։ Ադրբեջանցիների 12 հոգանոց պատվիրակությունը Երևան էր ժամանել ապրիլի 13-ին։ Պատվիրակներից միայն 4 է մարզիկ։

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը ընդունում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում է 500-ից ավելի մարզիկ մոտ 40 երկրից: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---