Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն

Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն: Ադրբեջանցի զինվորականները մեկնել են Թուրքիա, հայտնում է Haqqin.az-ը։

«Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել մարտական գործողություններում զորքերի գործողությունների համակարգումը, կառավարման կատարելագործումը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։

Ապրիլի 18-ին Թուրքիայում մեկնարկում է Ադրբեջանի հետ Համերաշխության շաբաթը, որը կտևի մինչև ապրիլի 25-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---