Porsche-ի նոր Cayenne-ը՝ առավել շքեղ ու կատարյալ

Porsche-ի նոր Cayenne-ը՝ առավել շքեղ ու կատարյալ

PanARMENIAN.Net - Porsche-ն կատարելագործել է իր շքեղ ամենագնացը՝ ներկայացնելով իր նոր Cayenne-ը թվայնացված էկրանով ու կառավարման նոր համակարգտով, շասսիի նոր տեխնոլոգիայով և նորարարական առանձնահատկություններով:

«Սա Porsche-ի պատմության ամենալայնածավալ արդիականացումներից է», - ասում է Cayenne-ի գծով փոխնախագահ Մայքլ Շետցլը:

Թվայնացված ու վարորդակենտրոն. Porsche Driver Experience

Արդիականացված դիզայնով ու առավել հզոր շարժիչով Cayenne-ն իր սեգմենտի ամենասպորտային մեքենան դառնալու հավակնություն ունի։

Նոր Porsche Cayenne-ը հնարավոր է գերազանց վարել բոլոր իրավիճակներում: Դանդաղ ընթացքի պայմաններում զգալի բարելավվել է հարմարավետությունը, ինչպես նաև մեքենայի կառավարումը ոլորաններում:

Porsche-ն նոր Cayenne-ի մեջ ինտեգրել է ամբողջությամբ վերափոխված էկրան ու կառավարման համակարգ: Կառավարման ամենակարևոր տարրերը խմբավորված են ղեկի շուրջ, ինչը մեքենան վարելիս նոր, ավելի հարուստ զգացողություններ է փոխանցում:

Նոր Porsche Driver Experience-ը, որն առաջին անգամ ներկայացվել է Porsche Taycan-ում, առանձնանում է թվային ու անալոգային տարրերի միջև ճիշտ հավասարակշռությամբ։

Նրբաճաշակ դիզայն, լուսավորության նորարարական տեխնոլոգիա

Նոր Cayenne-ն առանձնահատուկ տեսք ունի. Porsche-ն վերափոխել է առջևի հատվածը՝ կոր թևերը, նոր կապոտն ու տեխնիկապես առաջադեմ և գրավիչ լուսարձակներն ընդգծում են մեքենայի լայնությունը:

Երեք նոր գույնով ու 20, 21, 22 դյույմանոց անիվների լայն տեսականիով՝ վարորդները հնարավորություն ունեն ստեղծելու իրենց անհատական նոր Cayenne-ը:

HD Matrix LED լուսարձակները նոր առանձնահատկություն են. լույսի հարմարեցված ռեժիմները տարբեր իրավիճակներում առավել անվտանգ են դարձնում մեքենան, ինչպես նաև՝ հարմարավետ:

Ավելի մեծ հզորությամբ մինչև 90 կմ էլեկտրական քարշակով հիբրիդային մոդել

Եվրոպայում նոր Cayenne-ը ներկայանալու է երեք տարբեր շարժիչով:

Porsche-ի մշակած 4 լիտրանոց V8 բի-տուրբո կատարելագործված շարժիչը նոր Cayenne S-ում փոխարինում է նախորդ V6-ին:

Այն հասցնում է SUV ու SUV Coupé-ի արագությունը մինչև 100 կմ/ժ՝ 4,7 վայրկյանում, առավելագույն արագությունը՝ 273 կմ/ժ։

Cayenne-ը մուտք է գործում շուկա օպտիմիզացված 3 լիտրանոց V6 տուրբո շարժիչով, որը նաև հիմք է հանդիսանում Cayenne E-Hybrid-ի ուժային համակարգի համար։

Ճանապարհներին առավել արդյունավետ վարելու համար նախատեսված՝ Turbo G-ն շարունակում է լինել Cayenne-ի շարքի լավագույն մոդելը Porsche-ի շուկաների մեծ մասում, ԵՄ-ից դուրս: Այն հասանելի է բացառապես որպես կուպե ու օգտվում է մոդելների շարքի բոլոր օպտիմալացումներից և նորարարություններից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---