Ավինյան․ Մարզահամերգային համալիրի բակում կտեղադրվի Դեմիրճյանի արձանը

Ավինյան․ Մարզահամերգային համալիրի բակում կտեղադրվի Դեմիրճյանի արձանը

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ Երևանի Մարզահամերգային համալիրի դիմաց կտեղադրվի պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս տարի Մարզահամերգային համալիրի բակում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը, որը մեծ հայի նկատմամբ մեր երախտիքի ևս մի խորհրդանիշ է: Զուգահեռ բարեկարգվում է արձանի շրջակայքը, իսկ հարակից տարածքում կառուցվում է նոր պուրակ:

Իր պետականամետ գործունեությամբ՝ Կարեն Դեմիրճյանը հսկայական ավանդ է ունեցել մեր երկրի զարգացման և կայացման հարցում, ինչի արդյունքում տարբեր սերունդներ շարունակում և շարունակելու են Կարեն Դեմիրճյանի անունը հնչեցնել մեր երկրի կարևոր ձեռքբերումները հիշատակելիս»,-ասվում է գրառման մեջ։

Տարիներ առաջ պետությունը մտադիր էր տեղադրել Դեմիրճյանի արձանը Մաշտոցի պողոտայում, սակայն նախագիծն այդպես էլ ընթացք չէր ստացել: Մարզահամերգային համալիրի մոտ Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով գումար էր հատկացվել դեռևս 2019-ի օգոստոսին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---