Հնարավոր է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի ստորագրման պահը պատահաբար չի ընտրվել

PanARMENIAN.Net - Թուրքիան ու Հայաստանը հայտարարել են, թե սկզբունքային համաձայնության են հասել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, գրում է «The Washington Post» թերթը: Կողմերը հաղորդել են, որ պայմանավորվել են «իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման ընդհանուր շրջանակի մասին» Շվեյցարիայի միջոնորդությամբ ընթացող բանակցությունների արդյունքում: «Հայտարարությունը հնչեց Օսմանյան կայսրության վերջին տարիներին Թուրքիայում հարյուր հազարավոր հայերի դեմ իրականացված սպանությունների 94-ամյակի նախօրեին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է ուրբաթ օրը հանդես գա այդ սպանությունների վերաբերյալ ամենամյա ուղերձով: Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացել էր դրանք «ցեղասպանություն» անվանել: Վերջին տարիներին ԱՄՆ նախագահները խուսափում էին նման որակումից»,-գրում է հոդվածի հեղինակ Մերի Բետ Շերիդանը:



«Հնարավոր է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի ստորագրման պահը պատահաբար չի ընտրվել,-նշել է ամերիկացի մի պաշտոնյա, որը չի ցանկացել, որ իր անունը նշվի: Բանակցություններն արդեն մեկ տարի է ինչ ընթանում են եւ նախնական համաձայնությունը «վերջին պահին եւ խուճապահար չի» ձեռք բերվել: Սպիտակ տունը չի պատասխանել այն հարցին, թե Օբաման «ցեղասպանություն» կանվանի հայերի սպանությունները»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---