Արսեն Խանջյանը՝ սամբոյի ԵԱ ոսկե մեդալակիր

Արսեն Խանջյանը՝ սամբոյի ԵԱ ոսկե մեդալակիր

PanARMENIAN.Net - Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Խանջյանը նախ հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն և հռչակվել Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Panorama.am-ը։

Ապրիլի 20-ին ասպարեզ կմտնեն մարզական սամբոյից Տիգրան Կիրակոսյանը (58կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Վահագն Չալյանը (88կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98կգ), կանանց մրցապայքարում՝ Վարսիկ Գրիգորյանը (54 կգ) և մարտական սամբոն ներկայացնող Արման Ավանեսյանը (98 կգ):

Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---