20 ապրիլի 2023 - 10:58 AMT
ՌԴ խաղաղապահները հրադադարի 2 խախտում են գրանցել

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հրադադարի 2 խախտում են գրանցել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում։ Տուժածներ չկան, հայտնում է ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում։

Հրադադարի խախտման փաստերով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։

Խաղաղապահները պարեկություն են իրականացրել 3 երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Ռուս խաղաղապահ զորակազմն ապահովել է հումանիտար բեռով ավտոշարասյան անցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։