24 ապրիլի 2009 - 00:43 AMT
Իտալիայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ս. թ. ապրիլի 22-ին Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ Հռոմի հիշատակի եւ պատմության տանը (Casa della Memoria e della Storia) Հռոմի հայ համայնքի խորհրդի մասնակցությամբ կազմակերպվել է Հայոց Եղեռնի 94-րդ տարելիցին նվիրված Storie senza Storia: Gli Armeni («Պատմություններ առանց պատմության. Հայերը») միջոցառումը: Միջոցառմանը հանդես է եկել իտալացի անվանի հրապարակախոս, գրող, «Լա Ստամպա» թերթի լրագրող Մարկո Տոզատին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: