21 ապրիլի 2023 - 10:12 AMT
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան:

Հայկական կողմը կորուստներ չունի, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։