Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ ռուս պատգամավորի հայտարարությունների առթիվ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ ռուս պատգամավորի հայտարարությունների առթիվ

PanARMENIAN.Net - ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի փոխնախագահ Օլեգ Մատվեյչևի «անթույլատերի արտահայտությունների» կապակցությամբ՝ «Ռուսարմինֆոյի» եթերում։

Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, թե ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորի հայտարարություններն Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին Բաքվում գնահատվում են որպես «անընդունելի, ուղղված իրավիճակի ապակայունացմանը և հայ հանրության շրջանում ռևանշիստական ուժերի հրահրմանը»։ Նշվում է նաև, թե անհեթեթ է մեղադրել «Ադրբեջանին հակամարտություն հրահրելու մեջ», հայտնում է Haqqin.az-ը։

Նշվում է նաև, որ Մատվեյչևը չի կարող չիմանալ, որ 2022-ի փետրվարին Ռդ-ն ու Ադրբեջանի Դաշնակցային գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել, որի «դրույթները պատգամվորը խախտել է իր ելույթով»։

Մատվեյչևը «Ռուսարմինֆոյին» տված հարցազրույցում մեկնաբանել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը և նշել էր, որ Թուրքիային և Ադրբեջանին դուր չեն գալիս Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020-ին ձեռք բերած պայմանավորվածությունները։ Նա հավելել էր, որ Բաքուն և Անկարան փորձում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության ակտիվ փուլը և ջանում են սադրել հայկական կողմին պատասխան գործողությունների։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---