22 ապրիլի 2023 - 16:26 AMT
Մոնտեբելոյում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում կանցկացվի

Ապրիլի 22-ին ԱՄՆ Մոնտեբելո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում կանցկացվի, որի կազմակերպիչն է Լոս Անջելեսի Միացյալ հայկական խորհուրդը։

Միջոցառումը ներառում է ոգեկոչման արարողություն, մշակութային ծրագիր, պաշտոնյաների ելույթներ և ծաղիկներ դնելու արարողություն։ 18։00-ին նախատեսված է հանրահավաք՝ ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման պահանջով, հայտնում է cbsnews-ը։

Գլենդեյլում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները կանցնեն ապրիլի 24-ին։