FB-ն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը

FB-ն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Facebook-ն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը։

Առաջարկվում է հիմնադրամի էջում տեղադրված նկարներում Photoshop ծրագրի միջոցով ավելացնել օգտատերի լուսանկարը և այդ կերպ տարածել։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս տարի ևս պատրաստել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակներ ֆեյսբուքյան օգտատերերի գլխավոր նկարների համար: Սակայն Ֆեյսբուքն արգելափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը:

Ուստի մենք առաջարկում ենք ներքևում տեղադրված նկարներում Photoshop ծրագրի միջոցով ավելացնել Ձեր լուսանկարը և այդ կերպ տարածել դրանք»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---