Nvidia-ի տնօրեն. ՀՀ-ում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ

Nvidia-ի տնօրեն. ՀՀ-ում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ Nvidia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ և հեռանկարներ, և իրենց ընկերությունը շարունակելու է արդյունավետ գործունեությունը Հայաստանում։

Վարչապետը ողջունել է պարոն Հուանգի այցը Հայաստան և նշել, որ ջերմությամբ է հիշում 2019-ին Սիլիկոնյան հովտում տեղի ունեցած իրենց հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Nvidia-ի կողմից մեր երկրում գիտահետազոտական կենտրոնի հիմնումը, որի բացումը տեղի է ունեցել նախորդ տարի:

Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարվում է առաջնահերթություն և գործադիրը շարունակելու է ստեղծել պայմաններ ու հնարավորություններ՝ ՏՏ ոլորտի նորանոր ընկերություններ ներգրավելու համար:

Ջենսեն Հուանգը նշել է, որ տպավորված է Հայաստանով, այստեղ բարձր տեխնոլոգիաների բնագավառում առկա ներուժով ու մարդկային կապիտալով: Nvidia ընկերության հիմնադիրը հավելել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ինժեներական կրթության զարգացմանը, բարձր տեխնոլոգիական ոլորտի հետագա առաջընթացին, ինչպես նաև ՀՀ կառավարության և Nvidia-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր ու ծրագրեր:

NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնել Հայաստանում 2022-ի ապրիլին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---