Ազատության հրապարակը մտադիր են սալիկապատել բնական քարերով

Ազատության հրապարակը մտադիր են սալիկապատել բնական քարերով

PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Տիգրանի Ավինյանի հանձնարարականով քննարկվում է Ազատության հրապարակում բնական քարերից (բազալտ, գրանիտ) սալիկապատում իրականացնելու հայտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։ Գրառման մեջ նշվում է, որ նախագծանախահաշվային փաստաթղթեր կպատվիրեն աշխատանքներն իրակնացնելու համար:

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից փոխանցել են, որ դեռևս հայտնի չէ, թե որքան գումար է պահանջվելու աշխատանքների համար, քանի որ քաղաքապետարանը նախահաշիվ պետք է կազմի, գրում է Factor.am-ը։

«Ազատության հրապարակը Հայաստանի ամենաներկայանալի, մեծ շուք ու պատմություն ունեցող հրապարակներից է։ Այնտեղ անընդհատ մենք բարեկարգման աշխատանքներ էինք կատարում, ճաքեր էին գոյանում, և որպեսզի նմանատիպ խնդիրներ չունենանք, այս սկզբունքով ենք գնացել, որ ավելի պատշաճ լինի և երկար ծառայի», – ասել են քաղաքապետարանից։

Ազատության հրապարակը բնական քարերով սալիկապատելու աշխատանքները կսկսվեն սեպտեմբերից ոչ շուտ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---