Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի խնդիրները

Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի խնդիրները

PanARMENIAN.Net - ԱԺ-ում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ներկայացուցիչների հետ քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի ունեցած հիմնական խնդիրները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Խորհրդարանում հյուրընկալեցի Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ճգնաժամային կառավարման և խաղաղության կառուցման վարչության պլանավորման պատասխանատու Օլիվիա Նիհենկեին, ԳՄՀԸ խորհրդական Նիտա Շաուբին և «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» ծրագրի սոցիալական ներառման մասնագետ Սոնա Գրիգորյանին։

Քննարկեցինք Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի ունեցած հիմնական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---