Շիֆ․ Կոնգրեսում Արցախի ճանաչման բանաձև է շրջանառության մեջ դրվելու![]() 24 ապրիլի 2023 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականի հետ զրույցում տեղեկացրել է, որ պատրաստվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի ճանաչման բանաձև շրջանառության մեջ դնել, հայտնում է «Ազատությունը»։ «Արցախի անկախության և ինքնիշխանության ճանաչումը նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը ես շրջանառության մեջ կդնեմ արդեն վաղն առավոտյան։ Այս քայլը Միացյալ Նահանգներին հաշվետու կդարձնի։ Բացի այդ` ես լրջորեն անհանգստացած եմ, որ Ադրբեջանը ևս մեկ պատերազմ է ծրագրում Արցախի և բուն Հայաստանի դեմ», - հայտարարել է Շիֆը։ Նա հավելել է, որ դա բավական լուրջ ուղերձ կլինի Բաքվի բռնապետին։ «Կարծում եմ` սա բավական լուրջ ուղերձ կլինի Բաքվի բռնապետին, որ Կոնգրեսում ներկայացված երկու կուսակցություններն էլ պատրաստ են պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները», - ընդգծել է Շիֆը։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախի 4-5 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։ ![]() ![]() «Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում Նշվում է, որ Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |