Վարչապետն ու ֆրանսիացի սենատորները կարևորել են ԵՄ դիտորդների արդյունավետ գործունեությունը![]() 24 ապրիլի 2023 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը: Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համատեքստում կարևորվել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը: Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտմամբ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի: Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրին այս բարդ ժամանակաշրջանում: Կառավարության ղեկավարն առանձին շնորհակալություն է հայտնել Սենատին՝ Հայաստանին ու ԼՂ-ին վերաբերող կարևոր բանաձևեր ընդունելու համար: «Այս անգամ դուք այստեղ եք գտնվում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ կարևոր և խորհրդանշական օր մեզ համար: Ինչպես իմ այսօրվա ուղերձում եմ նշել՝ սա անցյալի, ներկայի և ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է»,- ասել է վարչապետը: Բրունո Ռետայոն իր հերթին նշել է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հայ ժողովրդի կողքին ենք և ձեզ հետ միասին հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Նրանք նաև մեր զոհերն են, որովհետև խոսքը վերաբերում է ամբողջ մարդկության ողբերգությանը»: Ռետայոն ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի աջակցությունն ու զորակցությունը Հայաստանին՝ առկա խնդիրների լուծման ու մարտահրավերների հաղթահարման գործում: Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախի 4-5 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։ ![]() ![]() «Մենք ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռվի»,–ասել է նա «Սա այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»,–ասել է նա «Նա նաև իր աչքերով է ուզում տեսնել, թե ինչ է կատարվում, որ զեկուցի ԱՄՆ նախագահին»,– ասել է Հովհաննիսյանը Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |