Չավուշօղլուն՝ Բայդենի ուղերձի մասին․ Քաղաքական շարլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ

Չավուշօղլուն՝ Բայդենի ուղերձի մասին․ Քաղաքական շարլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հակադարձել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Սպիտակ տան ղեկավարը 1915 թվականի իրադարձությունները կրկին ցեղասպանություն է անվանել։

«Քաղաքական շարլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ», - Twitter-ում գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ պնդելով թե՝ «քաղաքական դրդապատճառներով արված հայտարարությունները չեն կարող փոխել իրականությունը», հայտնում է «Ազատությունը»։

«Այն մարդիկ, որոնք պնդում են իրենց սխալները, պատմության մեջ որպես երեսպաշտներ կմնան։ Որևէ մեկն իրավունք չունի մեր իսկ պատմությանը վերաբերող դասախոսություններ հրամցնել մեզ», - գրել է Չավուշօղլուն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ ապրիլի 24-ին հաստատում ենք «երբեք չմոռոնալու մեր խոստումը»։ Ուղերձը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

«Այսօր մենք դադար ենք վերցնում հիշելու համար Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ: 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին 1․5 միլիոն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ մահվան ուղարկվեց՝ ողբերգություն, որն ընդմիշտ իր դրոշմը թողեց հայ ընտանիքների սերունդների վրա»,-ասվում է ուղերձում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---