24 ապրիլի 2009 - 12:46 AMT
ANCA-ն նախագահ Օբամային կոչ է անում կատարել իր խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Վաշինգտոնի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը նրանց համար բարոյական հրամայական է: Քաղաքական նկատառումները, լինեն դրանք սպառնալիքները Թուրքիայի կողմից, հայ-թուրքական երկխոսության կարգավորման հեռանկարները, չպետք է խոչընդոտեն հանցագործությունը դատապարտելու եւ ճշմարտությունը պաշտպանելու ԱՄՆ-ի պատրաստակամությանը: Այդ մասին նշվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) PanARMENIAN.Net-ին տրամադրած հայտարարության մեջ:

«Մենք հնարավորություն ունենք ստանձնելու անարդարությանը, անհանդուրժողականությանն ու անտարբերությանը դիմակայելու պարտավորությունը, ինչ ձեւով էլ որ դրանք դրսեւորվեն: Մենք պետք է անենք մեզնից կախված ամեն ինչ` կանխելու եւ դադարեցնելու այնպսիսի չարագործությունները, որոնք իրականացվել են Ռուանդայում եւ Դարֆուրում», - նախագահ Օբաման հայտարարել է Կապիտոլիումի բլուրում Հոլոքոստի տարեդարձին նվիրված միջոցռման ժամանակ:

«Մենք հույս ունենք, որ նախագահ Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը, հավատարիմ կմնա ամերիկյան արժեքներին եւ կկատարի ողջ մարդկության դեմ գործած հանցագործությունը դատապարտելու իր խոստումը», - ընդգծվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ: